Երևանում կանցկացվի Այվազովսկու 200-ամյակին նվիրված մեծ ցուցահանդես

2017թ․ Երևանում կանցկացվի մեծանուն ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու 200-ամյակին նվիրված ցուցահանդես, որտեղ կներկայացվեն Հայաստանի ազգային պատկերասրահի ֆոնդերում պահպանվող Այվազովսկու բոլոր աշխատանքները (57 գեղանկար, 31 գրաֆիկական), ինչպես նաև 16 գլուխգործոցներ՝ ռուսական թանգարաններից․ այս մասին երեկ մամուլի ասուլիսին հայտարարել է Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Արման Ծատուրյանը։

Նրա տեղեկացմամբ՝ ցուցահանդեսը կայանալու է Ազգային պատկերասրահում։ Բանակցություններ են ընթանում Մխիթարյան միաբանության հետ՝ Երևանում Այվազովսկու «Քաոս. Աշխարհի արարումը» ցուցադրելու համար, որը ծովանկարչի գլուխգործոցներից է։

Մեկնաբանել