Հենրիխ Մխիթարյանը ամենաթանկ ֆուտբոլիստների շարքում

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան, հայազգի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը ներառվել է 100 ամենաթանկ ֆուտբոլիստների ցանկում, այս մասին հայտնում է goal.com-ը:

Մխիթարյանի տրանսֆերը Դորտմունդի «Բորուսիայից» «Մանչեսթեր Յունայթեդ» կատարվել է €42 միլիոնով, որի արդյունքում Հենրիխը հայտնվել է բոլոր ժամանակների ամենաթանկ ֆուտբոլիստների վարկանիշի 43-րդ տեղում: