Ադրբեջանը Ռուսաստանի հետ բանակցում է նոր սպառազինությունների մատակարարման շուրջ

Բաքուն Մոսկվայի հետ բանակցություններ է վարում նոր սպառազինությունների մատակարարման շուրջ և հետաքրքրված է պաշտպանական նորագույն համակարգերով․ Դավոսում ընթացող միջազգային տնտեսական համաժողովի շրջանակում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

«Այո, մենք նոր մատակարարումների շուրջ բանակցություններ ենք վարում։ Դուք քաջատեղյակ եք, թե որքան է զարգացած ռուսաստանյան ռազմական արդյունաբերությունը։ Մենք շահագրգռված ենք հիմնականում ամենաարդի պաշտպանական սպառազինություններով, դա վերաբերում է և ուղղաթիռային տեխնիկային, և պաշտպանության համակարգերին՝ ամբողջ համալիրին։ Դա մշտական գործընթաց է»,- նշել է Ադրբեջանի նախագահը։

Նրա խոսքով՝ սպառազինությունների ոլորտում Ադրբեջանի և Ռուսաստանի նոր գործարքների հեռանկարները «լավն են»։

«Դուք գիտեք պատմությունը, թվերը բարձրաձայնվել են, ստորագրվել են գործարքներ մոտ 5 մլրդ դոլարի, որոնց մեծ մասը իրագործված է»,- ասել է Ալիևը։

Մեկնաբանել