Հայաստանն ու Արաբական Միացյալ Էմիրություններն առանց վիզայի ռեժիմ են հաստատում

Հայաստանի կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տվել Արաբական Միացյալ Էմիրությունների հետ քաղաքացիների մուտքի արտոնագրի պահանջի վերացման մասին համաձայնագրի կնքման առաջարկությանը։

«Այս նախագծի նպատակն է զարգացնել թե՛ տուրիզմը, թե՛ գործարար համագործակցությունը»,- նախագիծը ներկայացնելիս ասել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը:

ԱՄԷ մուտքի զբոսաշրջային այցագիրը արժե 96 ԱՄՆ դոլար։

Կառավարությունն ավելի վաղ հավանություն էր տվել Դուբայում Հայաստանի գլխավոր հյուպատոսություն ստեղծելու նախագծին:

Լուսանկարում՝ Սերժ Սարգսյանը Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաք Աբու Դաբիում, 2016թ․ սեպտեմբեր։