ԵԱՀԿ-ն մտադիր չէ փակել երևանյան գրասենյակը․ ԵԱՀԿ գործող նախագահ

ԵԱՀԿ գործող նախագահ, Ավստրիայի արտաքին գործերի նախարար Սեբաստիան Կուրցը հայտարարել է, որ ԵԱՀԿ-ն մտադիր չէ փակել իր գրասենյակը Երևանում։

«Մենք գնահատում ենք ԵԱՀԿ Երեւանի գրասենյակի կարեւոր եւ արժեքավոր աշխատանքը, եւ այն փակելու ծրագրեր կամ մտադրություններ չունենք»,- Մեդիամաքսի հետ հարցազրույցում ասել է Սեբաստիան Կուրցը։

Այս տարեսկզբին մամուլում լուրեր հրապարակվեցին, որ ԵԱՀԿ-ն մտադիր է փակել իր գրասենյակը Երևանում։

«ԵԱՀԿ-ն կոնսեսուսի վրա հիմնված կազմակերպություն է, ինչը նշանակում է, որ 57 անդամ-երկրները հավասար ձայնի իրավունք բոլոր որոշումների կայացման ժամանակ, ներառյալ նրանք, որոնք վերաբերվում են դաշտային առաքելությունների մանդատներին:

Հաշվի առնելով սա, ԵԱՀԿ յուրաքանչյուր նախագահության հիմնական խնդիրներից է հեշտացնել կունսեսուս ձեւավորելու գործընթացը` հանդես գալով իբրեւ արդար միջնորդ: Հենց այդ պատճառով, ստանձնելով ԵԱՀԿ նախագահությունը, մենք արագորեն վերսկսեցինք խորհրդակցությունները եւ բանակցությունները: Այս առումով բոլոր անդամ-երկրների ակտիվ, կառուցողական ներգրավվածությունը եւ աջակցությունը շատ կարեւոր է: Ի վերջո, բոլորիս ընդհանուր շահն ու պատասխանատվությունն է երաշխավորել կազմակերպության արդյունավետ աշխատանքը:

Մենք տեղյակ ենք դաշտային առաքելությունների խնդրի շուրջ ծավալված շահարկումներին եւ ենթադրություններին, եւ նման հետաքրքրությունը բնական է:

Մենք գնահատում ենք ԵԱՀԿ Երեւանի գրասենյակի կարեւոր եւ արժեքավոր աշխատանքը, եւ այն փակելու ծրագրեր կամ մտադրություններ չունենք»,- ասել է Սեբաստիան Կուրցը:

Պարոն Կուրցն անդրադարձել է նաև ԵԱՀԿ հովանու ներքո ընթացող ղարաբաղյան կարգավորման գործընթացին։

Հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք Մեդիամաքսում։

Մեկնաբանել