Իսլամական պետության գրոհայինները Պալմիրայում հնագույն կոթողներ են ավերել

ԻՊ գրոհայինները ավերել են հնագույն Պալմիրա թատրոնը և տետրապիլոնը (չորս սյուները):

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները ավերել են Պալմիրայի ամֆիթատրոնի մի մասը, որտեղ անցյալ տարվա մայիսին հյուրախաղերով էին հանդես եկել Մոսկվայի «Մարինյան» թատրոնի սիմֆոնիկ նվագախումբը և թավջութակահար Սերգեյ Ռոլդուգինը: Աս մասին հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով սիրիական պաշտոնական աղբյուրները։

Հռոմեական Պալմիրա» քաղաքի ամֆիթատրոնը կառուցվել է 2-րդ դարում: Ըստ գործակալությանՙ թատրոնի կառույցի տուժած մասը ճակատն է։ Բացի դրանից, զինյալներն ավերել են հռչակավոր տետրապիլոնը (չորս սյուները):

ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն ճանաչված Պալմիրայում ավերածությունները հաստատվում են նաև արբանյակային լուսանկարներով:

«Իսլամական պետության» գրոհայինները Պալմիրան գրավել են երկու անգամ։ Անցյալ տարվա դեկտեմբերին, երբ Սիրիայի կառավարական ուժերը գրավեցին Արևելյան Հալեպը, «Իսլամական պետությունը» կրկին իր վերահսկողությունը հաստատեց քաղաքի նկատմամբ։

Մեկնաբանել