Թումանյան փողոցի և Բաղրամյան պողոտայի «Սաս» սուպերմարկետները կողպված են:
Երևանի Թումանյան փողոցում և Բաղրամյան պողոտայում տեղակայված «Սաս» սուպերմարկետներն այսօր առավոտից փակ են: Armtimes.com-ի տեղեկություններով՝ սուպերմարկետը փակվել է Պետական եկամուտների կոմիտեի կողմից՝ հարկային ստուգում իրականացնելու նպատակով:
Armtimes.com-ի տեսախցիկը ֆիքսել է, որ սուպերմարկետից օգտվող քաղաքացիներին հենց մուտքի մոտ տեղեկացնում են, որ այն փակ է, իսկ բացվելու մասին որևէ պարզաբանում չի տրվում:
«Սաս» սուպերմարկետների ցանցն ընդգրկված է «ՍԱՍ գրուպ»-ի մեջ և պատկանում է ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Սարգսյանին: