Գլեդիս Բերեջիկլյանը դարձել է Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետ

Գլեդիս Բերեջիկլյանը կդառնա Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի 45-րդ վարչապետը, հաղորդում է «Արմենպրեսը»՝ վկայակոչելով բրիտանական The Guardian պարբերականին։

Գլեդիս Բերեջիկլյանը հոունվարի 23-ին ﬕաձայն ընտրվել է Լիբերալ կուսակցության ղեկավարի պաշտոնում: Լիբերալ կուսակցության հրավիրած հանդիպումը տևել է առավելագույնը 15 րոպե: Բերեջիկլյանին որպես կուսակցության առաջնորդ ընտրելուց զատ նրա տեղակալ է ընտրվել ֆինանսների նախարար Դոﬕնիկ Պերոտետը: Ակնկալվում է, որ Բերեջիկլյանի երդﬓակալության արարողությունը տեղի կունենա հունվարի 23-ի երեկոյան` Կառավարության տանը կայանալիք ﬕջոցառմանը: Նոր Հարավային Ուելսի նորընտիր վարչապետը տեղեկացրել է, որ իր կաբինետը որոշելու համար պահանջվում է շուրջ ﬔկ շաբաթ ժամանակ:

Մեկնաբանել