Այսօր Ղազախստանի մայրաքաղաքում մեկնարկել են սիրիական հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններ, որոնց մասնակցում են յոթ պատվիրակություններ՝ Սիրիայի կառավարության և ընդդիմության, դեկտեմբերի 29-ի հրադադարի համաձայնագրի երաշխավոր երկրներ Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի ներկայացուցիչները, Սիրիայի հարցով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ բանագնացի թիմը և Ղազախստանում ԱՄՆ-ի դեսպան Ջորջ Կրոլը:
Հանդիպմանը ծրագրվում է ամրապնդել հրադադրի ռեժիմը փետրվարի 8-ին Ժնևում կայանալիք խորհրդակցությունների նախաշեմին։
Սիրիական ընդդիմությունը ներկայացված է հիմնականում երկրի հյուսիսում և կենտրոնում, մասամբ՝ հարավում գործող խմբավորումներով։