ՊԵԿ-ը հակադարձում է Նիկոլ Փաշինյանին՝ բանանի մենաշնորհ չկա

Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) արձագանքել է ԱԺ պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր Նիկոլ Փաշինյանի շաբաթօրյա հայտարարությանը, որ Հայաստանում բանանի մենաշնորհ կա։

ՊԵԿ-ը, արձագանքելով ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե «բանանի մենաշնորհը չի կոտրվել նոր կառավարության գործունեության ընթացքում», անհրաժեշտ է համարում կրկին հստակեցնել, որ բանանի մենաշնորհի խնդիր չկա: 2016թ. ընթացքում բանանի ներկրում է իրականացրել 48 կազմակերպություն և անհատ:

«Եթե այս վիճակագրությունն ԱԺ պատգամավորի համար համոզիչ չէ, և եթե պարոն Փաշինյանը տիրապետում է մենաշնորհի գոյությունն ապացուցող տվյալների, ՊԵԿ-ը պատրաստակամություն է հայտնում համատեղ քննելու դրանք և ներկայացնելու հանրությանը: Կոմիտեն բաց է ցանկացած համագործակցության համար ու շարունակելու է հետևել բանանի և այլ ապրանքների ներկրման գործընթացի բնականոն պայմանների պահպանմանն ու կանխել ի հայտ եկած խոչընդոտները»,- ասված է հաղորդագրությունում:

Շաբաթ օրը ԵԼՔ դաշինքի համաժողովին Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ իրենք 47 րոպեում կլուծեն բանանի մենաշնորհի հարցը։ Նա նշել էր, թե վարչապետ Կարեն Կարապետյանն արդեն վեց ամիս չի կարողանում լուծել այդ հարցը։

Մեկնաբանել