Ինչու ենք խուսափում բժիշկներից

«Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ն 2015-ին իրականացրել է հետազոտություն և պարզել, որ Հայաստանում բուժման կարիք ունեցողների 16 տոկոսը չի դիմել բժշկի։ Գլխավորը ֆինանսական պատճառներն են՝ ընտանիքների 83%-ի համար: Առողջապահական համակարգի նկատմամբ վստահությունը ևս չդիմելու պատճառներից է․ ընտանիքների 10%-ը չի վստահում և գտնում է, որ օգուտ չէր տա բժշկին դիմելը` նույնիսկ անհրաժեշտության դեպքում: Ընտանիքների 8%-ն էլ տնային բուժումը համարել է բավարար։

Մեկնաբանել