Օսկանյան-Ծառուկյան հանդիպում տեղի չի ունեցել․ «Համախմբում»

Ծառուկյան-Օսկանյան հանդիպում տեղի չի ունեցել. հայտարարել է «Համախմբում» կուսակցությունը։

«Մամուլի որոշ միջոցներ ուղղորդված կեղծ տեղեկատվություն էին տարածել, թե, իբր, տեղի է ունեցել Ծառուկյան-Օսկանյան հանդիպումը, որի ընթացքում էլ բացառվել է հնարավոր համագործակցությունը:

Պաշտոնապես հերքում եմ. Ծառուկյան-Օսկանյան հանդիպում տեղի չի ունեցել, հետևաբար որևէ հարց չի քննարկվել:

Ինչ վերաբերում է համագործակցությանը, ապա դրա համար պաշտոնական հանդիպման կամ պաշտոնական բանակցությունների անհրաժեշտություն չկա: «Համախմբման» վարչության մի շարք անդամներ Ծառուկյանի հետ ունեն նորմալ մարդկային հարաբերություններ, բարձր են գնահատում համատեղ անցած ճանապարհը և տարբերում են «համագործակցություն», «հարգանք» և «ցուցակ» հասկացությունները»,- ասված է կուսակցության մամուլի խոսնակի տարածած հաղորդագրությունում։

Մեկնաբանել