Մոսկվայում կանցկացվի Լավրով-Մամեդյարով հանդիպում

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը ղարաբաղյան կարգավորումը կքննարկի իր պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ Մոսկվայում։ Այս մասին «Ռիա նովոստի» գործակալությանն ասել է Ադրբեջանի ԱԳՆ-ի խոսնակ Հիքմեթ Հաջիևը։

Վերջինս տեղեկացրել է, որ Մամեդյարովի աշխատանքային այցը տեղի է ունեցել ռուսաստանյան կողմի նախաձեռնությամբ, և «ժամկետն ավելի վաղ համաձայնեցվել էր» նրա հետ։

Լավրով-Մամեդյարով հանդիպմանը քննարկվելու է ղարաբաղյան կարգավորումը՝ ավելի վաղ Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում անցկացված քննարկումների հիման վրա։

Մեկնաբանել