Լապշինը բողոքարկել է իր արտահանձնման որոշումը

Բելառուսում ազատազրկված՝ Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինը բողոքարկել է ադրբեջանական կողմին իր արտահանձնման վերաբերյալ Բելառուսի գլխավոր դատախազության որոշումը, Sputnik-ի բելառուսական ծառայությանն ասել է Մինսկի քաղաքային դատարանի ներկայացուցիչ Անաստասյա Շիլվյանը։

Լապշինի բողոքն ուսումնասիրվելու է հունվարի 26-ին Մինսկի քաղաքային դատարանում՝ փակ դատական նիստում։ Sputnik-ի աղբյուրների համաձայն՝ Լապշինին պաշտպանում են իսրայելցի և ռուսաստանցի փաստաբաններ։ Ըստ Բելառուսի օրենսդրության՝ բլոգերը կարող է բողոք ներկայացնել նաև երկրի Գերագույն դատարան։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ բլոգերը նամակի միջոցով ներողություն էր խնդրել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևից։

Ալեքսանդր Լապշինը ձերբակալվել է Բելառուսում 2016թ․ վերջին Ադրբեջանի խնդրանքով։ Նա մեղադրվում է, մասնավորապես, Լեռնային Ղարաբաղ այցելելու մեջ։ Անցյալ շաբաթ հայտնի էր դարձել, որ Բելառուսը Լապշինին արտահանձնելու որոշում է ընդունել։

Ավելին՝ Լուկաշենկոն «մոռացության մեջ է ընկել», «սադրում է» Մոսկվային, Թել Ավիվին և Երևանին:

Մեկնաբանել