Պետրոս Ղազարյանը վերադառնում է եթեր. Tert.am

«Կենտրոն» հեռուստաընկերության մեկնաբան Պետրոս Ղազարյանը Tert.am-ի հետ զրույցում նշել է, որ ամենաուշը երկուշաբթի օրը նորից կլինի եթերում: 

Այն օրվանից, երբ «Քաղաքացիական ակտիվ քայլ» կուսակցության նախագահ Սերգեյ Դանիելյանը հյուրընկալվեց Պետրոս Ղազարյանի «Ուրվագիծ» հաղորդմանը՝ Պետրոս Ղազարյանը այլևս չէր հայտնվում եթերում: 

«Իրականում ես վերադարձել եմ, հիմա մի քիչ վատառողջ եմ: Հավանաբար երկուշաբթի օրվանից կմտնեմ եթեր: Հավանաբար այն առումով, որ եթե ավելի շուտ լավանամ, ավելի շուտ կլինեմ եթերում»,- նշել է նա:

Նա ավելացրել է, որ վարելու է և՛ «Ուրվագիծը», և՛ իր թոք շոուն:

Մանրամասներն ամբողջությամբ Tert.am-ում: