Միհրան Պողոսյանի քրեական գործը «քննության չի ենթարկվել»

Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ) հայտարարել է արդարադատության նախարարության դատական ակտերի հարկարդիր կատարման ծառայության (ԴԱՀԿ) նախկին պետ Միհրան Պողոսյանի օֆշորային հաշիվների հետ կապված քրեական գործը կարճելու մասին՝ հանցակազմի բացակայության հիմքով։ «Հետք»-ի գլխավոր խմբագիր, Միհրան Պողոսյանի մասով լրագրողական հետաքննության հեղինակներից Էդիկ Բաղդասարյանը հայտարարում է՝ ՀՔԾ-ն որևէ քննչական գործողություն չի կատարել, և իրենք հարցաքննության չեն հրավիրվել։

Մեկնաբանել