Armtimes.com-ը գրում է, որ ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբորորդին՝ Արմավիրի ոստիկանապետ Արսեն Աբրահամյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից հաստատել են տեղեկությունը՝ հավելելով, որ Աբրահամյանն ազատվել է սեփական դիմումի համաձայն:
Աբրահամյանը մի քանի ամիս առաջ էր ազատվել Արարատի ոստիկանապետի պաշտոնից և նշանակվել Արմավիրի ոստիկանապետ:
Երեկ ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարել էր, որ դադարում է անդամակցել ՀՀԿ-ին: Աբրահամյանը մոտ երկու տասնամյակ ՀՀԿ փոխնախագահ էր: