Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը բացատրել է, թե ինչու է դուրս եկել պետական համակարգից։
Ֆեյսբուքի իր էջում Օհանյանը գրառում է արել՝ նշելով, որ իր «նպատակը քաղաքական դաշտում ոչ թե թատերական ներկայացումների մասնակցելն է, այլ սահմանդրական իրավունքով Հայրենիքի համար մտահոգ, հայրենասեր ուժերին համախմբելը և ժողովրդի անվտանգության ապահովման համար ուղիներ փնտրելը»:
«Ես չեմ զղջում, որ հրաժարվել եմ ինձ առաջարկվող բարձր պաշտոններից. համոզված եմ՝ պետական համակարգում խնդիրներ լուծելու հնարավորությունն արդեն սպառվել էր: Իսկ իմ կյանքի այս որոշումը նույնպես կայացրել եմ ինքնուրույն՝ ապավինելով բարոյական բարձր արժեքներին: Մեր երկրի առջև ծառացած մարտահրավերները հաղթահարելու, ամուր պետություն ունենալու ակնկալիքով՝ ես առաջնահերթորեն շեշտը դնում եմ քայքայված տնտեսության զարգացման վրա: Իսկ ի՞նչ է կատարվել Հայաստանի Հանրապետության տնտեսության հետ հետխորհրդային ժամանակահատվածում»,- ասել է Օհանյանը։