Պաշտպանության նախարարությունը վերանայում է գնումների գործընթացը․ Վիգեն Սարգսյան

Պաշտպանության նախարարի պաշտոնում Վիգեն Սարգսյանի նշանակվելուց հետո լուրջ վերանայումներ են կատարվել գերատեսչության գնումների գործընթացում․ այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսին հայտարարեց ՊՆ ղեկավար Վիգեն Սարգսյանը։

«Մենք հասկանում ենք ցանկացած գործարարի դժվարություն, պատրաստ ենք կանգնել նրա կողքին, բայց բանակի հետ կնքված պայմանագրերը պետք է կատարվեն լիարժեքորեն, որակով ու ճիշտ ժամանակին»,- նշեց Սարգսյանը։

Նա տեղեկացրեց, որ պաշտպանական գերատեսչությունը սկսելու է էներգետիկ աուդիտ անցկացնելու ծրագիր։

«Հաշվի առնելով հսկայական զորանոցային ֆոնդը, մենք ունենք մեծ ծախսեր գազի ու լույսի հետ կապված ու կարևոր է հասկանալ, թե որտե՞ղ կարող ենք նոր տեխնոլոգիաները կիրառելով՝ ապահովել ծախսերի կտրուկ նվազեցում»,- ասաց Սարգսյանն ու հավելեց, որ այդ խնայողությունները կուղղվեն Հայաստանի սպառազինության ապահովմանը։

Մեկնաբանել