200 մլն դոլարի ռուսական վարկի շրջանակում սպառազինության մի մասը մատակարարված է․ Վիգեն Սարգսյան

Ռուսաստանից 200 միլիոն դոլարի սպառազինություն ձեռք բերելու պայմանավորվածության շրջանակներում սպառազինության մի հատվածը արդեն մատակարարված է ու գտնվում է Հայաստանում, իսկ մնացած գործընթացները ընթանում են ըստ կնքված ժամանակացույցի․ այսօր մամուլի ասուլիսին հայտարարեց պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը։

«Մենք իհարկե շարունակելու ենք երկխոսությունը ռուսական կողմի հետ՝ այդ ծրագրի շարունակության հետ կապված։ Մենք փնտրում ենք բոլոր հնարավորությունները ինչպես ռուսական շուկայում, այնպես էլ մեր մյուս գործընկեր երկրների հետ»,- ասաց Սարգսյանը։

Ապրիլյան պատերազմը, ըստ ՊՆ ղեկավարի, ցույց տվեց, որ Հայաստանի զինված ուժերը մարտունակ են, սակայն դա բավարար չէ, քանի որ ներկայիս մարտահրավերների պարագայում անհրաժեշտ է ունենալ ռազմավարական խնդիրներ լուծելու ունակ զինված ուժեր։

Մեկնաբանել