Ազատամարդ․ Հրդեհված տնակ, հրդեհի հեղինակ և ոչ մի պատասխանատու

Վանաձորում Ամանորի նախաշեմին Սվետլանա Թամազյանը և նրա ընտանիքը զրկվել են տնակից, քանի որ կից ապրող, հոգեկան խնդիրներ ունեցող բնակիչն այրել է այն: Սվետլանան բազմաթիվ անգամ դիմել է ոստիկանություն և հոգեբուժարան՝ հայտնելով, որ հոգեկան խնդիրներ ունեցող հարևանը վտանգավոր է, սակայն խնդիրն անտեսվել է։ Այժմ նրա այրված տնակի համար ոչ ոք պատասխանատվություն չի կրում:

Մեկնաբանել