Ճապոնիայի վարչապետ Շինձո Աբեն նշել է, որ պատրաստ է Հայաստանի Հանրապետության հետ առավել խորացնել և զարգացնել համագործակցությունը հնարավոր բոլոր ոլորտներում, այս մասին նա հայտարարել է հունվարի 30-ին Ճապոնիայում ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի հետ հանդիպմանը։
ԱԺ-ի պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ Աբեն գոհունակությամբ փաստել է, որ հայ-ճապոնական խորհրդարանական փոխգործակցությունը վերջին տարիներին զարգացման կարևոր փուլ է թևակոխել, ինչն իր դրական ազդեցությունն ունի երկու երկրների համագործակցության վրա:
Հանդիպմանը քննարկվել են տնտեսության, առևտրի, մշակույթի և տուրիզմի բնագավառներում համագործակցությանն առնչվող հարցեր, ինչպես նաև նախանշվել են այլ ոլորտներում համագործակցության հնարավոր ուղիները: