Երևանը` զբոսաշրջային մատչելի քաղաք

Բրիտանական Momondo որոնողական համակարգը Երևանը ներառել է 2017թ. մատչելի զբոսաշրջային քաղաքների շարքում, այս մասին տեղականում ենք Երևանի քաղաքապետարանի կայքից:

«Երևանը, որպես զբոսաշրջային գրավիչ և յուրօրինակ քաղաք, մշտապես հայտնվում է միջազգային տպագիր և էլեկտրոնային մամուլի ուշադրության կենտրոնում: Հոդվածում առանձնացվել են տարվա 12 ամիսների համար այցելության նախընտրելի քաղաքները: Երևան այցելելու համար խորհուրդ է տրվում ընտրել հունիս ամիսը:

Նախընտրելի և մատչելի քաղաքների շարքում են հայտնվել նաև Բուլղարիայի Սոֆիա, ԱՄՆ Տեխաս նահանգի Սան Անտոնիո, Իռլանդիայի Բելֆաստ, Ուկրաինայի Լվով, Հունաստանի Կալամատա քաղաքները և այլն:

Հեղինակները Երևանում պարտադիր այցելության վայրերից նշել են Հյուսիսային պողոտան, Օպերայի շրջակայքն ու Հանրապետության հրապարակը, ուր այցելուները կարող են հիանալ յուրօրինակ պարող շատրվաններով»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Հոդվածին ավելի մանրամասն կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով:

Մեկնաբանել