Մամեդյարովը «չի կարող լավատեսությամբ ընդունել» Լավրովի հետ հանդիպման արդյունքները

Գերմանիայում նախատեսված է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ․ այս մասին Մամեդյարովը հայտարարել է այսօր Բաքվում կատարցի իր պաշտոնակցի հետ մամուլի ասուլիսին։

«Հանդիպումը կայանալու է փետրվարի 17-19-ին։ Ես տվել եմ իմ համաձայնությունն այդ հանդիպմանը»,- APA-ի փոխանցմամբ՝ նշել է Մամեդյարովը։

Նա իր դժգոհությունն է հայտնել վերջերս Մոսկվայում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպումից՝ ասելով, որ բանակցությունների արդյունքները չի կարող լավատեսությամբ ընդունել։

Վերջինիս խոսքով՝ «եղել են ռուսական կողմի մասնակցությամբ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման առաջարկներ, սակայն, ցավոք, հանդիպումը տեղի չի ունեցել»։ Ադրբեջանի արտաքին գերատեսչության ղեկավարն ասել է, որ նման առաջարկով հանդես է եկել ռուսական կողմը։

«Ադրբեջանը համաձայն է դրան, սակայն այդ հանդիպումը պետք է արդյունքներ ունենա»,- ասել է Մամեդյարովը։

Պատասխանելով Ջեբրայիլի շրջանի Ջոջուք Մերջանլի գյուղի վերականգնման մասին հարցին՝ ադրբեջանցի նախարարն ասել է, որ «դա առաջին քայլն է»։ Մամեդյարովը չի «կասկածում, որ իր երկիրը մեկ առ մեկ ազատագրելու է» գրավյալ տարածքները։

Մեկնաբանել