Արարատի մարզպետը հրաժարականի դիմում է ներկայացրել. Panorama.am

Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը հրաժարկանի դիմում է ներկայացրել Հայաստանի կառավարության ղեկավարին, այս մասին Panorama.am-ին տեղեկացրել է վարչապետի մամուլի խոսնակ Շուշան Սարդարյանը։

Ռուբիկ Աբրահամյանը Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ է, Արարատի մարզպետ է նշանակվել 2014 թ. մայիսի 8-ին: Ըստ լրատվամիջոցների՝ համարվում է նախկին վարչապետ, ՀՀԿ-ից արդեն դուրս եկած Հովիկ Աբրահամյանի մտերիմը:

Անցած շաբաթ ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարել էր, որ դադարում է անդամակցել ՀՀԿ-ին:

Մեկնաբանել