2016թ․ հունվար-դեկտեմբերին Հայաստան է ժամանել 1 մլն 259 հազ․ 657 զբոսաշրջիկ։ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2015-ի նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվն աճել է 5,7%-ով:
2016թ. զբոսաշրջության նպատակով Հայաստանից մեկնել է 1 մլն 262 հազ․ 687 մարդ։ 2015-ի համապատասխան ժամանակահատածի համեմատ ցուցանիշն աճել է 6,3%-ով:
2016-ի ընթացքում Հայաստանից գնացած և Հայաստան մուտք գործած ՀՀ քաղաքացիների թվի տարբերությունը կազմել է 54 հազ․ 31 մարդ, այսինքն, անցած տարի Հայաստանից անվերադարձ հեռացել 54 հազ․ մարդ։
2017թ. հունվարի 1-ի դրությամբ ՀՀ մշտական բնակչության թվաքանակի ցուցանիշը, ընթացիկ հաշվառմամբ (2011թ. մարդահամարի հիմքով վարվող) կազմել է 2 մլն 986 հազ․ 5 մարդ, այդ թվում քաղաքայինը`1 901.7 հազ. մարդ և գյուղականը` 1 084.8 հազ. մարդ:
ՀՀ մշտական բնակչության թվաքանակը 2017թ. տարեսկզբին՝ 2016թ. հունվարի 1-ի համեմատ, նվազել է 0.4 %-ով կամ 12,1 հազ. մարդով:
Կարդացեք նաև՝ Մաշվող Հայաստան. արտագաղթը 1992-2015թթ.։