Օմբուդսմենի աշխատակազմը զբաղվում է զինգրքույկների հետ կապված հարցով

Այսօր ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է մի շարք զինծառայողների և նրանց ընտանիքների անդամներին: Ուսումնասիրվել են զինվորական գրքույկներում մարտական գործողություններին մասնակցության մասին գրառումներ չկատարելու, կատարված գրառումներում «անվավեր» նշում կատարելու կամ այդ գրառումները ջնջելու հետ կապված զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների ներկայացրած փաստաթղթերը, ինչպես նաև քննարկվել են խնդրի հետ կապված մանրամասներ:

Ինչպես հաղորդում է Օմբուդսմենի աշխատակազմը, զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների ներկայացրած հանգամանքների կապակցությամբ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում նախաձեռնված է պաշտոնական ընթացակարգ: Արդեն իսկ ձեռնարկվում են օրենքով նախատեսված միջոցներ պարզելու համար ստեղծված իրավիճակը, այդ թվում՝ Պաշտպանության նախարարությունից պարզաբանումներ պահանջելով և համատեղ աշխատելով Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի հետ:

Ավելին՝ Զինգրքույկներում «անվավեր» նշումները անփութության հետևանք են․ ԼՂՀ ՊՆ:

Լուսանկարը՝ Դավիթ Հակոբյանի Ինստագրամի էջից։

Մեկնաբանել