Երկքաղաքացիների այցելությունը ԱՄՆ սահմանափակված չէ․ ԱՄՆ դեսպանատուն

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը հաղորդագրություն է տարածել՝ նշելով, որ 2017թ․ հունվարի 27-ին ստորագրված Օտարերկրյա քաղաքացիների ահաբեկչական հարձակումներից երկիրը պաշտպանելու մասին հրամանագիրը ՉԻ սահմանափակում որևէ երկրի երկքաղաքացիների այցելությունները ԱՄՆ, քանի դեռ նրանք ունեն վավեր ամերիկյան վիզայով անձնագիր տրված մի երկրի կողմից, որի քաղաքացիների նկատմամբ սահմանափակումներ չկան: Նրանք կարող են այցելել ԱՄՆ:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հունվարի 27-ին ստորագրել է Օտարերկրյա քաղաքացիների ահաբեկչական հարձակումներից երկիրը պաշտպանելու մասին հրամանագիր (Executive Order on Protecting the Nation from Terrorist Attacks by Foreign Nationals), որով խիստ սահմանափակումներ են դրվում երկիր մուտք գործող և մուտք գործած քաղաքացիների առջև։ Հրամանագիրը մեծ դժգոհություն է առաջացրել Միացյալ Նահանգներում և ամբողջ աշխարհում։

ԱՄՆ-ում ցույցեր և բողոքի այլ դրսևորումներ են սկսվել Թրամփի այս հրամանագրի դեմ։

Մեկնաբանել