Ջորջ Քլունին արժանացել է ֆրանսիական «Սեզար» պատվավոր մրցանակին

Օսկարակիր դերասան և մարդասեր, «Ավրորա» մրցանակի գործող ընտրող հանձնաժողովի անդամ Ջորջ Քլունին կինեմատոգրաֆում նշանակալի ձեռքբերումների համար արժանացել է ֆրանսիական պատվավոր «Սեզար» կինոմրցանակին, որը համարվում է ամերիկյան «Օսկար»-ի համարժեքը։

«Իր սերնդի ամենախարիզմատիկ դերասան Ջորջ Քլունին մարմնավորում է Հոլիվուդի փայլը, որը բնորոշ է մեծ կինոյի աստղերին։ Նրա շարմը, հումորի զգացումը, անհատականությունը և ներգրավվածությունն արժանանում են մեր անսահման հիացմունքին»,- ասված է Ֆրանսիայի կինոարվեստի և կինոտեխնիկայի ակադեմիայի հայտարարությունում։

Սեզարի 42-րդ մրցանակաբաշխությունը կկայանա փետրվարի 24-ին։ Անցյալ տարի ֆրանսիական հեղինակավոր մրցանակին արժանացել էր Մայքլ Դուգլասը։ Նախկինում այդ մրցանակին արժանացել են նաև Մերիլ Սթրիփը, Շոն Փենը և Ռոման Պոլանսկին։

Մեկնաբանել