Մոսկվան շարունակում է պնդել, որ Լապշինի արտահանձնումը երրորդ երկրի անընդունելի է

Մոսկվան շարունակում է պնդել, որ իր քաղաքացիների արտահանձնումը երրորդ երկրների անընդունելի է։

«Մենք հետևողականորեն պնդում ենք, որ Ռուսաստանի քաղաքացիների արտահանձնումը երրորդ երկրների անընդունելի է, և այդ հարցի շուրջ մեր դիրքորոշումը տեղ հասցնելու նպատակով մենք ինտենսիվ շփումներ ենք անցկացնում Բելառուսի արտաքին գործերի նախարարության, այդ երկրի լիազոր մարմինների հետ»,- այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Բելառուսում Բաքվի դիմումի հիման վրա ազատազրկված Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինի՝ Ադրբեջանին արտահանձնման հարցը։

Ավելի վաղ Լապշինի արտահանձնման անընդունելիության մասին հայտարարել էր ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ Նա ասել էր, որ Ռուսաստանը դեմ է լրագրողների կամ այլ անձանց՝ տարբեր տարածաշրջաններում այս կամ այն տարածքներ այցելությունների քրեականացմանը։ Բացի այդ, Ռուսաստանը դեմ է, որ այս կամ այն պետությունում ազատազրկված ռուսաստանցիները արտահանձնվեն երրորդ երկրներ։

Հունվարի 26-ին Մինսկի քաղաքային դատարանն ուժի մեջ էր թողել Բելառուսում ազատազրկված՝ Իսրայելի և Ռուսաստանի քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինին Ադրբեջանին արտահանձնելու Բելառուսի գլխավոր դատախազության որոշումը։

Ավելին՝ Լուկաշենկոն «մոռացության մեջ է ընկել», «սադրում է» Մոսկվային, Թել Ավիվին և Երևանին։

Մեկնաբանել