Հայրեր․ ընտանիքում ներկա և բացակա

Զավակներին ուշադրությամբ և խնամքով շրջապատելն իրենց աշխատանքից և ընտանիքի ապահովվածությունից վեր դասող հայրերը Հայաստանում փոքրամասնություն են։ UNFPA-ի անցկացրած հետազոտության համաձայն՝ հայաստանցի տղամարդկանց 72%-ն իրեն ընկալում է նախևառաջ որպես ընտանիքի հաց վաստակող, ապա՝ երեխաներին դաստիարակող և խնամող։ ՍիվիլՆեթի հետ զրույցում հայրիկները ներկայացնում են երեխաների հետ շփման իրենց անձնական փորձը։