Դավիթ Տոնոյանը նշանակվել է արտակարգ իրավիճակների նախարար

Պաշտպանության նախարարի տեղակալ Դավիթ Տոնոյանը նշանակվել է արտակարգ իրավիճակների նախարար: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիրը ստորագրել է փետրվարի 6-ին:

Արտակարգ իրավիճակների նախարարության նախարարի պաշտոնը թափուր էր դեկտեմբերի 13-ից հետո, երբ մահացավ նախկին նախարար Արմեն Երիցյանը:

Դավիթ Տոնոյանը ծնվել է 1967թ. դեկտեմբերի 27-ին Ղազախստանի Ուստ-Կամենոգորսկ քաղաքում: 1991թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանը, իսկ 1997թ. – ավարտել է ՌԴ ռազմադիվանագիտական ակադեմիան:

Պաշտպանության նախարարության էջում հրապարակված կենսագրության մեջ նշվում է, որ Դավիթ Տոնոյանը 1986-1988թթ. – ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում, 1992թ.-ից ՀՀ զինված ուժերում է: 1992-1994թթ. – ծառայել է ՀՀ ՆԳՆ համակարգում: 1994թ. – զինվորական ծառայության է անցել ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության վարչությունում որպես բաժնի պետ: 1997թ. – ծառայության է անցել ՀՀ ՊՆ սպառազինության վարչությունում:

1998թ.-ից զբաղեցրել է ՆԱՏՕ-ի գործողությունների դաշնակցային հրամանատարության շտաբին կից տարբեր պաշտոններ: 2004թ. – ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով նշանակվել է ՆԱՏՕ-ում ՀՀ ԶՈՒ ներկայացուցիչ:
2007թ. – ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ ՊՆ միջազգային ռազմական համագործակցության և պաշտպանական ծրագրերի վարչության պետ: 2009թ. – ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ:

2010թ. – ՀՀ նախագահի հրամանագրով շնորհվել է քաղաքացիական հատուկ ծառայության երկրորդ դասի պետական խորհրդական դասային աստիճան: 2010թ. – ՀՀ նախագահի հոկտեմբերի 2-ի հրամանագրով նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ:

Անբասիր ծառայության համար» պարգևատրվել է 1-ին, 2-րդ և 3-րդ աստիճանի, «Վազգեն Սարգսյան», «Անդրանիկ Օզանյանի», «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի» մեդալներով:

Մեկնաբանել