Ընտանիքների սննդի ծախսերի մեծ մասը ուղղվում է ոգելից խմիչքների և ծխախոտի, ինչպես նաև հացի սպառմանը․ այսպիսի տվյալներ է բերում «Սոցիալական պատկերը և նպաստառու ընտանիքները Հայաստանում» 2015թ․ զեկուցը։ Պարզվել է նաև, որ Հայաստանում ընտանիքներն ամենից հաճախ սնվում ենբ հացով և նպարեղենով։
Հարցման արդյունքում պարզվել է, որ սննդի վրա կատարվող ծախսերը ոչ բավարար են համարել ընտանիքների 31%-ը, ինչ-որ չափով բավարար են համարել ընտանիքների 41%-ը։ Ընտանիքների 7%-ն է միայն ասել, որ սննդի վրա կատարվող ծախսերը լիովին բավարար են։
Ոգելից խմիչքների և ծխախոտի վրա միջին ամսական ծախսը մեկ շնչի հաշվով կազմում է 5500 դրամ, իսկ հացի ծախսը` 4800 դրամ։ Ընտանիքները մեկ շնչի հաշվով միջին ամսական կտրվածքով մսի վրա ծախսում են 3800 դրամ, միրգ և բանջարեղենի վրա՝ 3000 դրամ, կաթնամթերքի վրա՝ 3900 դրամ, մոտ 1800 դրամ ծախսում են քաղցրեղենի և թխվածքների վրա։