Վրացի գործարարը Երևանում McDonald's-ի բացման արտոնագիր է ստացել. Banks.am

Վրացի գործարարը Հայաստանում McDonald’s-ի բացման արտոնագիր է ստացել, այս մասին տեղեկանում ենք Banks.am-ից:

Արտոնագիրը ստորագրել է «Կոկա-Կոլա Բոթլերս Ջորջիա» ընկերության տնօրեն Թիմուր Չկոնիան: Նա ընդգծել է, որ McDonald’s Georgia-ն արդեն դիտարկվում է որպես McDonald’s-ի գործընկեր, հետևաբար փոխադարձ համաձայնության հիման վրա այն հնարավորություն ունի մուտք գործել այլ երկիր, որտեղ դեռևս չի գործում ռեստորանային ցանցը:

Գործարարը տեղեկացրել է, որ փետրվարի 7-ին McDonald’s Georgia-ի պատվիրակությունը կայցելի Հայաստան՝ հստակեցնելու ռեստորանի բացման կոնկրետ վայրն ու մնացած մանրամասները:

Մանրամասներն ամբողջությամբ՝ Banks.am- ում:

Մեկնաբանել