Ալիևը Բրյուսելում քննարկում է ԵՄ-Ադրբեջան համագործակցության նոր համաձայնագիրն ու էներգետիկ հարցեր

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր Բրյուսելում հանդիպումներ է ունենում ԵՄ ղեկավարության հետ։ Ադրբեջանական կայքերի փոխանցմամբ՝ Ալիևն արդեն հանդիպել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի, Էներգետիկ միության հարցերով եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Մարուշ Շեֆչովիչի հետ։ Ալիևի բրյուսելյան այցի նպատակը Եվրամիություն-Ադրբեջան համագործակցության նոր համաձայնագրի քննարկումն է։

Օրակարգում է նաև համագործակցությունը էներգետիկ ոլորտում։ Ադրբեջանական APA-ն հաղորդում է, որ Մոգերինին խոսել է Եվրամիության համար «Հարավային գազային միջանցքի» կարևորության մասին՝ ասելով, որ առաջիկայում նույնպես սատարելու նախագծի իրականացմանը։

Իլհամ Ալիևի եվրոպական այցից առաջ իրավապաշտպան կազմակերպությունները ԵՄ առաջնորդներին կոչ են արել Բաքվից պահանջել բարեփոխումներ անցկացնել մարդու իրավունքների ոլորտում։

Մեկնաբանել