Հայաստանի հետ հարաբերությունները ուղղված չեն որևէ երկրի դեմ․ Իրանի ԱԳՆ

Հայաստանի հետ հարաբերությունները ուղղված չեն որևէ երկրի դեմ, այսպիսի հայտարարություն է արել Իրանի ԱԳՆ-ի խոսնակ Բահրամ Քասեմին։

Ինչպես հաղորդում է IRNA գործակալությունը, խոսնակն ասել է, որ Իրանն առաջին երկիրն էր, որը միջնորդել է ղարաբաղյան հարցում։

Անդրադառնալով ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի իրանական այցին՝ Քասեմին ասել է, որ այն առաջինն էր, և Թեհրանը «փորձում է ավելի խոր կապեր ունենալ կովկասյան մյուս երկրների հետ նույնպես»։

Նա շեշտել է, որ Ադրբեջանի հետ Իրանի հարաբերությունները «բացարձակապես պարզ են»․ վերջին երեք տարիներին երկու նախագահները միմյանց երկրներ են այցելել ավելի քան վեց անգամ։

Մեկնաբանել