Ալեքսանդր Արզումանյանը լքել է ՀՀՇ-ն

Ազգային ժողովի պատգմավոր Ալեքսանդր Արզումանյանը հաստատել է տեղեկությունը, որ լքել է «Հայոց համազգային շարժում» (ՀՀՇ) կուսակցությունը, որն անցած շաբաթ վարչության նիստում որոշում է կայացրել խորհրդարանական ընտրություններին մասնակցել «Ծառուկյան» դաշինքով:

Արզումանյանը նշել է, որ կուսակցությունից դուրս գալը կապված չէ կոնկրետ դաշինքին միանալու հետ, և պարզ չէ` ինքը կմասնակցի առաջիկա խորհրդարանական ընտրություններին, թե ոչ:

«Հայոց համազգային շարժում» կուսակցությունը 2013-ին դադարեցրեց գործունեությունը և դարձավ Հայ ազգային կոնգրես (ՀԱԿ) կուսակցության հիմնադիր կուսակցություններից մեկը:

ՀԱԿ-ի կազմ մտնելուց հետո՝ մի խումբ նախկին ՀՀՇ-ականներ՝ Ալեքսանդր Արզումանյանը, Արարատ Զուրաբյանը, Կարապետ Ռուբինյանը և Հովհաննես Իգիթյանը, ստեղծեցին նոր ՀՀՇ կուսակցություն:

Մեկնաբանել