Ղարաբաղում զինծառայող է զոհվել՝ Գեղամ Մանուկյան, ևս մեկը ծանր վիրավորվել է

Լեռնային Ղարաբաղի հյուսիսում ադրբջանական կրակից զինվոր է զոհվել՝ Գեղամ Հենրիկի Մանուկյան, ևս մեկը ծանր վիրավորվել է, հաղորդում է ԼՂՀ ՊՆ-ն։

«Փետրվարի 8-ին՝ ժամը 11:00-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում, մահացու վիրավորում է ստացել ՊԲ պայմանագրային զինծառայող, 1979թ. ծնված Գեղամ Հենրիկի Մանուկյանը:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Նույն օրը հակամարտ զորքերի շփման գծի մեկ այլ (Մարտակերտ) ուղղությամբ ժամը 12:00-ի սահմաններում կրկին հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում ծանր վիրավորում է ստացել ՊԲ ժամկետային զինծառայող, 1988թ. ծնված Կորյուն Կամոյի Կիրակոսյանը: Կատարվում է քննություն։

Մեկնաբանել