Մոսկվան «խորապես հիասթափված է» Լապշինի արտահանձնմամբ

Մոսկվան «խորապես հիասթափված է» բլոգեր Ալեքսանդր Լապշինին Ադրբեջան արտահանձնելու Մինսկի որոշմամբ և ձեռնարկելու է բոլոր անհրաժեշտ միջոցները նրա շահերը պատշտպանելու ուղղությամբ, հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ն։

«Ռուսաստանյան կողմը խոր հիասթափություն է հայտնում տվյալ որոշմամբ, որը չի համապատասխանում Ռուսաստանի և Բելառուսի միջև դաշնակցային հարաբերությունների ոգուն» ,- ասված է ԱԳՆ-ի հայտարարության մեջ։

«Մտադիր ենք շարունակել Ռուսաստանի քաղաքացու իրավունքների և օրինական շահերի պաշտպանության ուղղությամբ բոլոր անհրաժեշտ միջոցների ձեռնարկումը՝ նրա շուտափույթ վերադարձն ընտանիքին ապահովելու նպատակով»,- հայտարարել է ՌԴ արտաքին գերատեսչությունը։

Լապշինի արտահանձնումը մեկնաբանել է նաև Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Նրա տեղեկացմամբ՝ բանակցություններ այս պահին չեն ընթանում, սակայն ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ միջոցները Լապշինի պաշտպանության ուղղությամբ։

Մեկնաբանել