Լապշինի արտահանձնումը հարվածի տակ է դնում ԵԱՀԿ-ի շրջանակում բանակցային գործընթացը․ ԼՂՀ հանձնաժողով

ԼՂՀ «Հելսինկյան նախաձեռնություն-92» հանձնաժողովը հայտարարություն է տարածել, որում մտահոգություն է հայտնել բլոգեր Ալեքսանդր Լապշինի՝ Ադրբեջան արտահանձնման առնչությամբ։ Կոմիտեն շեշտում է, որ Ադրբեջանը հերթական անգամ ցույց տվեց՝ անհնար է համատեղ ապագան «անկախ, ազատատենչ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ»։

«Լրագրողին ձերբակալելու՝ Ադրբեջանի հարցման բուն փաստը և Բելառուսի ու Ադրբեջանի իշխանությունների հետագա գործողությունները մարդու իրավունքների աղաղակող խախտում են և ԵԱՀԿ հիմքերի անտեսում,- ասված է հաղորդագրությունում։ – ԵԱՀԿ-ի անգործունակությունը Լապշինի հարցում հարվածի տակ է դնում միջկառավարական այդ կազմակերպության շրջանակում ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության շուրջ ամբողջ բանակցային գործընթացը»։

Այդ առնչությամբ «Հելսինկյան նախաձեռնություն-92» կոմիտեն կոչ է անում բոլոր միջազգային միջկառավարական և ոչ կառավարական կազմակերպություններին, իրավապաշտպաններին, մարդասիրական ոգով անհատներին իրենց ձայնը բարձրացնել Ադրբեջանի ու Բելառուսի գործողությունների դեմ և անել հնարավորը Ալեքսանդր Լապշինի ազատ արձակման համար։

Մեկնաբանել