ԵԼՔ դաշինքը Բելառուսի քայլը համարում է վիրավորանք հայ ժողովրդի նկատմամբ

Հայաստանի հանրապետությունում Բելառուսի դեսպանատան դիմաց բողոքի ակցիա էր կազմակերպվել, որտեղ Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանն ընթերցեց ԵԼՔ դաշինքի հայտարարությունը:

«Բաքվի օդանավակայանում Լապշինին, ինչպես վտանգավոր հանցագործի՝ ուղեկցել են դիմակավորված ջոկատայիններ, ակնահայտորտեն ցուցադրական նպատակներով։ ԵԼՔ դաշինքը խստորեն դատապարտում է Բելառուսի իշխանությունների՝ խոսքի ազատության իրավունքը ոտնահարող այս քայլը և համարում է վիրավորանք հայ ժողովրդի հասցեին։

Լապշինի արտահանձնումը վկայում է նաև, որ ՀԱՊԿ-ում և ԵԱՏՄ-ում Բելառուսի դաշնակցային կարգավիճակը Հայաստանի նկատմամբ կրում է ձևական բնույթ և չի կարող Հայաստանի արտաքին անվտանգության գործում լինել։

ԵԼՔ դաշինքը ՀՀ իշխանություններից պահանջում է ետ կանչել Բելառուսում ՀՀ դեսպանին և սառեցնել դիվանագիտական հարաբերությունները Բելառուսի հետ»:

Մեկնաբանել