Հայաստանի և Բելառուսի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատվել են 1993թ. հունիսի 12-ին: Հայաստանի դեսպանությունը Մինսկում բացվել է 1993-ին, Բելառուսի դեսպանությունը Երևանում՝ 2001-ին:
Հայաստանի նախագահները, վարչապետները և արտգործնախարարները 1991-ից ի վեր տասնյակ անգամներ այցելել են Մինսկ, որտեղ տեղակայված են ԱՊՀ կառույցները և որտեղ կայացել է ԱՊՀ գագաթաժողովներ:
Հայաստանի նախագահներից միակը, որ պաշտոնական այց է տվել Բելառուս, եղել է Ռոբերտ Քոչարյանը՝ 2002-ի հունիսին:
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն երեք անգամ այցելել է Հայաստան՝ 2001-ի մայիսին, 2009-ի մարտին և 2013-ի ապրիլին:
Բելառուսից Հայաստան ներմուծվում են հետևյալ հիմնական ապրանքատեսակները՝ մեքենաներ, տրակտորներ, շինարարական և գյուղատնտեսական տեխնիկա, ինչպես նաև դրանց պահեստամասեր, դեղորայք, լուցկի, պլաստմասայից իրեր, անվադողեր, փայտյա շինանյութ, գործվածքներ, ուժային շարժիչներ, պոմպեր, խողովակներ, մալուխ, կաթնամթերք:
Հայաստանից Բելառուս արտահանվում են թունդ ոգելից խմիչքներ, հանքային ջրեր, քիմիական արդյունաբերության արտադրանք, դեղորայք, էլեկտրոտեխնիկական սարքավորումներ, տրանսֆորմատորներ:
Հայաստան-Բելառուս ապրանքաշրջանառությունը դոլարով.
թվականը ներմուծում արտահանում
2016 14 մլն 114 հազար 23 մլն 428 հազար
2015 6 մլն 810 հազար 25 մլն 660 հազար
2014 9 մլն 036 հազար 31 մլն 032 հազար
2013 8 մլն 562 հազար 40 մլն 875 հազար
2012 6 մլն 710 հազար 33 մլն 589 հազար
2011 5 մլն 950 հազար 29 մլն 575 հազար
2010 4 մլն 581 հազար 31 մլն 909 հազար
2009 4 մլն 628 հազար 24 մլն 606 հազար
2008 2 մլն 788 հազար 28 մլն 378 հազար
2007 2 մլն 487 հազար 23 մլն 605 հազար
2006 3 մլն 797 հազար 17 մլն 543 հազար
2005 2 մլն 529 հազար 12 մլն 992 հազար
2004 2 մլն 035 հազար 6 մլն 986 հազար
2003 2 մլն 097 հազար 5 մլն 708 հազար
2002 1 մլն 493 հազար 2 մլն 040 հազար
2001 1 մլն 204 հազար 1 մլն 086 հազար
2000 903 հազար 624 հազար
1999 1 մլն 061 հազար 642 հազար
1998 821 հազար 1 մլն 755 հազար
1997 1 մլն 148 հազար 3 մլն 321 հազար
1996 1 մլն 174 հազար 2 մլն 206 հազար
1995 868 հազար 1 մլն 911 հազար