Ալիևը շնորհակալություն է հայտնել Լուկաշենկոյին

Փետրվարի 8-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Ադրբեջանի և Բելառուսի նախագահներ Իլհամ Ալիևի և Ալեքսանդր Լուկաշենկոյի միջև։ Զրույցը տեղի է ունեցել Ալիևի նախաձեռնությամբ։

APA գործակալության փոխանցմամբ՝ հեռախոսազրույցի ընթացքում Ալիևը շնորհակալության է հայտնել Լուկաշենկոյին բլոգեր Ալեքսանդր Լապշինին արտահանձնելու համար, որը Ադրբեջանի ղեկավարի որակմամբ՝ «արդար դիրքորոշում էր» և «վճռական քայլ», «օրենքի գերակայության և միջազգային կոնվենցիաների հարգում», «ադրբեջանա-բելառուսական ընկերության» և «ռազմավարական գործընկերության վրա հիմնված հարաբերությունների դրսևորում»։ 

Կողմերը, ըստ հաղորդագրության, հիշել են անցյալ տարի Լուկաշենկոյի այցը Ադրբեջան և նշել այցի ընթացքում «կայացրած պայմանավորվությունների հաջող կատարումը»։