Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

Վերասկիչ Պալատի նախագահ Իշխան Զաքարյանը հրաժարական է տվել, այս մասին Ազգային ժողովի նիստի մեկնարկին հայտարարեց խորհրդարանի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը։

Նա նշեց, որ Իշխան Զաքարյանը Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանին ներկայացրել է պաշտոնից ազատվելու դիմում:

Ավելի վազ վերահսկիչ պալատը հաղորդագրություն էր տարածել, որ Զաքարյանը մինչև ապրիլ ամիս գտնվելու է արձակուրդում և ստանձնել է Ծառուկյանի գլխավորած դաշինքի նախընտրական շտաբի պետի աշխատանքները:

Մեկնաբանել