Արծվիկ Մինասյանը կառաջադրվի ռեյտինգային ցուցակով՝ Արմավիրի մարզում

ՀՀ բնապահպանության նախարար, ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Արծվիկ Մինասյանը հայտարարել է, որ ակտիվորեն մասնակցելու է խորհրդարանական ընտրություններին և առաջադրվելու է ոչ միայն համամասնական, այլև առաջին հերթին ռեյտինգային ցուցակով՝ Արմավիրի մարզում։

«Մեր կուսացությունը միայնակ է մասնակցելու ընտրություններին: Ես՝ որպես ՀՅԴ ԳՄ անդամ, բնականաբար, իմ պատրաստակամությունը և վճռականությունը հայտնել եմ և ակտիվորեն մասնակցելու եմ: Առաջադրվելու եմ ոչ միայն համամասնական, այլև ռեյտինգայն ցուցակով՝ Արմավիրի մարզում: Որպես պատախանատու կուսակցական՝ ես պետք է իմ ամբողջ ներուժը ներդնեմ, որպեսզի իմ կուսակցության ստեղծած ծրագրերը շարունակեն իրականացվել»,- այսօրվա մամուլի ասուլիսին հայտարարեց Արծվիկ Մինասյանը:

Մեկնաբանել