ՀԱԿ-ը չկարողացավ հավաքել ընտրությունների օրը փոխելու անհրաժեշտ ստորագրությունները

«Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը չի կարողանում 27 ստորագրություն հավաքել, որպեսզի դիմի Սահմանադրական դատարան՝ ընտրության օրը տեղափոխելու հարցով: Դեռևս ստորագրել են 19 պատգամավորներ, այս մասին այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտնեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:

Զուրաբյանը նշեց, որ ստորագրել են ՀԱԿ խմբակցության բոլոր անդամները, «Համախմբում» կուսակցության 5 պատգամավորը, «Բարգավաճ Հայաստանից» ընդամենը երեք պատգամավորներ՝ Նաիրա Զոհրաբյան, Միքայել Մելքումյան և Վահե Էնֆիաջյան, «Ժառանգություն» խմբակցությունից՝ Զարուհի Փոստանջյանը և Թևան Պողոսյանը, անկախ պատգամավորներ Խաչատուր Քոքոբելյանը և Էդմոն Մարուքյանը:

«Սա է պատկերը, չեմ կարծում, որ պետք է սպասել, որ ստորագրությունները կավելանան, ակնհայտ է ազդեցիկ ուժերի թափանցումն այս գործընթացում, ամեն ինչ արվեց, որ պատշաճ ստորագրություններ չհավաքվեն, և բնական է, որ այս ամենի հետևում կանգնած է իշխանությունը:

Սա կարևոր քայլ էր, և մենք ամբողջ հանրությանը ներկայացրեցին հակասահմանադրականությունը։ Սա սկզբունքի հարց է, և այն ուժերը կամ անձինք, որոնք հորջորջում են իրենց ընդդիմադիր լինելը, այնուամենայնիվ չեն ստորագրել, թող պատասխանեն հանրության հարցադրումներին»,-ասաց նա:

ՀԱԿ-ը ստորագրահավաքը սկսել է փետրվարի 6-ից:

Մեկնաբանել