ՊԲ-ն հերքում է Ադրբեջանին՝ ԼՂ բանակի տրանսպորտային միջոց չի ոչնչացվել

ԼՂՀ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել՝ հերքելով Ադրբեջանի ՊՆ հաղորդագորթյունը, որ խոցվել է հայկական ուժերին պատկանող տրանսպորտային միջոց։

«Այսօր Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական ապատեղեկատվությունն է տարածել, թե իբր փետրվարի 9-ի երեկոյան ոչնչացվել է ղարաբաղյան զինված ուժերին պատկանող տրանսպորտային միջոց՝ իր անձնակազմով:

ԼՂՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ նշված հաղորդագրությունն իրականության հետ ոչ մի կապ չունի: Ավելին, ամենայն հավանականությամբ, հակառակորդի զինված ուժերում ոչ կանոնադրային փոխհարաբերությունների արդյունքում հերթական կորուստն է գրանցվել և, նմանաբովանդակ հաղորդագրություն տարածելով, ադրբեջանական քարոզչությունը փորձում է այն բարդել ղարաբաղյան կողմի վրա»:

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, երկրի ՊՆ-ն հաղորդել է, որ ղարաբաղյան զինված ուժերին պատկանող տրանսպորտային միջոց է ոչնչացվել՝ իր անձնակազմով: Դեպքը, Ադրբեջանի պնդմամբ, տեղի է ունեցել Մարտակերտ-Թերթեր ուղղությամբ։

Մեկնաբանել