ԲՀԿ նախագահ ընտրվեց Գագիկ Ծառուկյանը

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) 9-րդ համագումարում կուսակցության նախագահ ընտրվեց պատգամավոր Գագիկ Ծառուկյանը։

Ինչպես հաղորդում է ՍիվիլՆեթի թղթակիցը, համագումարին ներկա է նաև Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը։ Հարցին, թե արդյոք նրա ներկայությունը ԲՀԿ-ի համագումարում մեսիջ է Հանրապետական կուսակցությանը, Աբրահամյանը պատասխանեց, որ իրեն «հրավիրել են, եկել է»։ Նա խոստացել է իր անելիքների մասին հայտարարել հաջորդ շաբաթ։

Ծառուկյանն իր խոսքում անդրադարձավ մի շարք խնդիրների՝ խոսելով կարմիր գծերի, կուտակային կենսաթոշակային համակարգի, փոքր և միջին բիզնեսին առնչվող հարցերի մասին։

Նիստը վարում էր Իշխան Զաքարյանը, որը երեկ հրաժարական է տվել Վերահսկիչ պալատի նախագահի պաշտոնից։

Մեկնաբանել