«Հաց բերողը» հացադուլ է հայտարարել

Արթուր Սարգսյանը (Հաց բերող) հացադուլ է հայտարարել, այս մասին ՍիվիլՆեթի հետ զրույցում ասաց նրա եղբայր՝ Արսեն Սարգսյանը։

«Այսօր առավոտյան ուտելիքը տարել էինք, ասացին, որ Արթուրը հացադուլ է հայտարարել, իր ուտելիքը չենք կարող ընդունել։ Չթողեցին տեսակցենք, ասելով, որ տեսակցությունը արգելված է»,- ասաց Արսենը։

Արսենը նշեց նաև, որ Արթուր Սարգսյանին ձերբակալելուց հետո, իրենց տան դիմաց շրջում են անծանոթ մեքենաներ։

Փետրվարի 9-ին Արթուր Սարգսյանին տեղափոխել էին Հատուկ քննչական ծառայություն, որից դատարան։ Դատարանը որոշեց կրկին փոխել Արթուր Սարգսյանի խափանման միջոցը՝ երկու ամսով կալանավորել նրան:

Այս պահին Արթուր Սարգսյանը գտնվում է «Դատապարտյալների հիվանդանոց»-ում։

Մեկնաբանել