«Ամնեսթի Ինթերնեշնլը» կոչ է անում Լապշինին անհապաղ ազատ արձակել

«Ամնեսթի Ինթերնեշնլ» (Amnesty International) միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը կոչ է արել անհապաղ ազատ արձակել Բելառուսի Ադրբեջան արտահանձնված բլոգեր Ալեքսանդր Լապշինին։

Կազմակերպությունը դատապարտում է բլոգերի արտահանձնումը Բելառուսից Ադրբեջան։

«Փետրվարի 7-ին Բաքու բերվելուն պես՝ Ալեքսանդր Լապշինը ձերբակալվել է։ Ադրբեջանում նա տանջանքների, բռնությունների և անարդար դատավարության վտանգի տակ է։ Ալեքսանդր Լապշինի նկատմամբ քրեական գործընթացը պետք է դադարեցվի և նա պետք է անմիջապես ազատ արձակվի»։

Մեկնաբանել